Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին

Հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին
11.04.2016 | 00:21

Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին զոհվածների մարմինների փոխանակում է իրականացվել։ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասել է. «Հայկական կողմին 18 զոհվածի մարմին է փոխանցվել, իսկ ադրբեջանական զոհերի փոխանակման մասին հստակ թիվ չենք կարող նշել»: Գործողություններն իրականացվել են կողմերի փոխհամաձայնությամբ և համակարգվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։

Դիտվել է՝ 2820

Մեկնաբանություններ